«Կորիերե դե լա Սերա»-ն հրապարակել է Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը.տեսանյութ
«Հայկական եկեղեցիների և հուշարձանների ավերման մասին նորությունները բացում են մեր վերքը»,- Սիրիայի և Իրաքի քրիստոնեկան ժառանգության ոչնչացման փաստին այսպես է արձագանքել նախագահ Սերժ Սարգսյանը` իտալական «Կորիերե դե լա Սերա» թերթի հարցազրույցում:
Իտալական առաջատար օրաթերթը սեպտեմբերի 21-ի համարում հրապարակած հարցազրույցը վերնագրել է այսպես` «Ռուսաստանի և Արևմուտքի բախման պարագայում Հայաստանը երրորդ ուղին է մատնացույց անում»: Հայաստանի նախագահը անդրադառնում է Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների համատեքստում Հայաստանի դիրքորոշմանը, մերձավորարևելյան ճգնաժամին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության խնդիրներին:
Աղբյուրը` [url=http://www.armeniatv.am/hy/news/51794]Armeniatv.am[/url]