211652_close_icon
views-count765 դիտում article-date 19:41 22-09-2014

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն նիստ է անցկացրել

Ս. թ. սեպտեմբերի 17-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեի նիստը` հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ, ում բարձր հովանու ներքո էլ անցկացվում է մրցույթը: Նիստին ներկա են եղել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը, կազմկոմիտեի նախագահ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կազմկոմիտեի անդամներ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մշակույթի և հումանիտար համագործակցության վարչության պետ Եղիշե Սարգսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը: Նիստի ընթացքում քննարկվել են 2015 թվականին մրցույթի կազմակերպման և անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր: Կազմկոմիտեի անդամները հնչեցրել են տարբեր հետաքրքիր առաջարկներ, որոնք ընթացքի մեջ կդրվեն և կյանքի կկոչվեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային 11-րդ մրցույթի ընթացքում:

Նմանատիպ նյութեր