Ջոն Քերրին խոստովանել է, որ Իրանի դերը նշանակալի կլինի իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը առաջին հանդիպումն են անցկացրել կլոր սեղանի շուրջ, որում քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի համար միջազգային կոալիցիայում Իրանին ընդգրկելու հարցը:
ԱՄՆ պետքարտուղարը խոստովանել է, որ Իրանի դերն իսլամիստ ահաբեկիչների դեմ կայքարում կարող է նշանակալի լինել: Կողմերը քննարկել են նաև Իրանի միջուկային խնդիրը, նրա կարգավորման շուրջ տարվող բանակցություններում գրանցված առաջընթացը և հետագա անելիքները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանը հրաժարվում է միանալ «Իսլամական պետության» դեմ միջազգային դաշինքին: