Ջոն Քերրին խոստովանել է, որ Իրանին C-300 համալիրների մատակարարումը չի խախտում միջազգային իրավունքը
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին խոստովանել է, որ Իրանին ռուսական C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը չի խախտում միջազգային իրավունքը, հաղորդում է Tass-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո մամլո ասուլիսում Քերրին ասել է. «Այդ մասին նշված է ՄԱԿ-ի սահմանած բանաձևում այն իմաստով, որ դա թույլատրելի է, քանի որ խոսքը չի գնում միջազգային օրենքի կամ իրավունքի խախտման մասին»:
Խոսելով իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններից՝ Քերրին նշել է, որ միասնականությունը միջուկային հարցով բանակցություններում կարևորագույն տարր է և ԱՄՆ-ն ու Ռուսաստանը այդ հարցում դաշնակիցներ են: