Ֆրանցիսկոս պապը մտավախություն է հայտնել, որ Հռոմը ևս կարող է դառնալ իսլամիստ ահաբեկիչների թիրախ
                        Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի բացառում, որ Իտալիայի մայրաքաղաք Հռոմը ևս կարող է դառնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կամակերպության անդամների թիրախը, ովքեր կարող են փախստականների տեսքով ներթափանցել երկիր: Այդ մասին նա հայտնել է պորտուգալական «Ռենասենս» ռադիոյին տված հարցազրույցում: 
«Բանն այն է, որ Սիցիլիայից ընդամենը 400 կմ հեռավորության վրա  գտնվում է չափազանց վտանգավոր ահաբեկչական խմբավորում: Դրա հետ կապված մեծ վտանգ կա»,-ասել է Պապը: 
Հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, Հռոմը դառնալ ահաբեկիչների թիրախ, նա պատասխանել է. «Այո, ոչ ոք չի ասում այն մասին, որ Հռոմը չի վտանգվի, սակայն կարելի է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

