1249 դիտում
13:25 22-09-2014
Նախարարը հրավիրել է դեսպանին շրջայց կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին (Քեթի) Լիչին։ Նախարարը տիկին Լիչի խնդրանքով ներկայացրել է նախարարության գերակա, ինչպես նաև առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Հովհաննես Մանուկյանը նշել է նաև, որ զգալի աշխատանք է կատարվել դատաիրավական համակարգը բարեփոխելու ուղղությամբ: Այդ ոլորտը մշտապես գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում և ակտիվ պետական քաղաքականության շնորհիվ աշխատանքներ են իրականացվում ոլորտում առկա թերությունները շտկելու և կայուն համակարգ ձևավորելու ուղղությամբ: Նախարարը, ներկայացնելով նախարարության առաջնահերթությունները, նշել է, որ դրանց ընդհանրական նպատակը արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է՝ կարևորելով հատկապես այն աշխատակիցների դերն այդ հարցում, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով շփվում են քաղաքացիների հետ:
Հովհաննես Մանուկյանը անդրադարձել է պետության կողմից կարևոր խնդիրների լուծմանը հանրային սեկտորի մասնակցության անհրաժեշտությանը և դեսպանի ուշադրությունն է հրավիրել ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի աշխատանքներին՝ ընդգծելով, որ Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացվելիք բոլոր կարևոր օրենքների նախագծերը քննարկվում են խորհրդում:
Հանդիպմանը քննարկվել են նաև մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Դեսպանը հետաքրքրվել է հատկապես դատապարտյալների իրավունքներով ու պահման պայմաններով: Նախարարը հավաստիացրել է, որ այդ հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են: Նա նշել է, որ նոր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շահագործմամբ հնարավոր կդառնա մասնակիորեն լուծել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և էլ ավելի արդյունավետ դարձնել արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը: Հանդիպման ավարտին նախարարը հրավիրել է դեսպանին առաջիկայում շրջայց իրականացնել «Արմավիր» ՔԿՀ-ում՝ տեղում ծանոթանալով նորակառույց հիմնարկին: Դեսպանը սիրով ընդունել է հրավերը:
Նմանատիպ նյութեր
1487 դիտում
18:21 25-09-2019
ՔԿԾ պետը շրջայց է կատարել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3134 դիտում
19:39 25-12-2019
Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է հոգեբանների ընդունելություն՝ ՀՀ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
Այս բաժնից
394 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
805 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
694 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը