2607 դիտում
19:28 26-06-2016
Հայ ըմբիշներն ևս 3 մեդալ նվաճեցին Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում
Վանաձորում կայացավ Սեուլի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան 21-րդ միջազգային մրցաշարը:
Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկան 61 կգ, 70 կգ, 86 կգ և 125 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:
Ոսկե մեդալներ նվաճեցին Ահմեդ Չակաևը (61 կգ, Ռուսաստան), Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդովը (70 կգ, Ռուսաստան), Ալիրեզա Քարիմին (86 կգ, Իրան) և Փավրիզ Մասմանջը (125 կգ, Իրան):
Հայաստանի հավաքականի անդամներ Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) և Շամիր Աթյանը (86 կգ) պարտվեցին եզրափակչում ու դարձան մրցաշարի արծաթե մեդալակիրներ: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն դարձավ բրոնզե մեդալակիր:
Ստեփան Սարգսյանի անվան 21-րդ մրցաշարում հայ ըմբիշները նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
1468 դիտում
21:31 26-06-2024
Հայ ըմբիշներն այսօր նվաճեցին 1 ոսկի և 2 արծաթե մեդալ
2677 դիտում
09:12 22-09-2014
Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկներ 3 մեդալ նվաճեցին
2191 դիտում
15:59 05-03-2023
Հայ ըմբիշները 3-րդ մեդալը նվաճեցին Բուլղարիայի միջազգային մրցաշարում
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում