Թեհրանում ջրի պակասը դառնում է լուրջ խնդիր
Թեհրանում ջրի պակասը դառնում է լուրջ խնդիր: Այս մասին Press TV հեռուստաաիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Իսհագ Ջահանգիրին:
Նա հայտարարել է, որ մայրաքաղաքը խմելու ջուր մատակարարող մի շարք ջրամբարներ կատարած այցի ժամանակ պարզվել է, որ դրանց ջրային պաշարները սովորական ռեժիմով հազիվ կբավականացնեն քաղաքին մի քնաի օր ջուր մատակարարելու համար:
Այսինքն՝ այդ ջրամբարների ջրային պաշարները գործնականում սպառված են: Փորձագետները ջրի ներկայիս սուր պակասը պայմանավորում են նրանով, որ գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են գալիս Թեհրան՝ հուսալով տեղավորվել այնտեղ և գտնել աշխատանք:
Ներկայումս Թեհրանի բնակչությունը կազմում է 14 միլիոն մարդ: