Եմենի վարչապետը ապստամբների գործողությունների պատճառով հրաժարական է տվել
Եմենի շիա ապստամբները գրավել են մայրաքաղաքում գտնվող կառավարության շենքը: Այս մասին հաղորդում է Ֆրանս պրեսը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների:
Ապստամբները վերջին օրերին արյունալի բախումներ են ունեցել սունի զինյալների ու զորքերի հետ, ինչպես նաև գրավել են պետական ռադիոկայանը:
Բացի այդ, երկրի վարչապետ Մուհամեդ Բասինդավան հայտարարել է իր հրաժարականի մասին:
Ավելի վաղ Եմենի իշխանությունները համաձայնության էին եկել շիա ապստամբների հետ բողոքի ակցիաների ժամանակ պայքարի դադարեցման մասին: