Պորոշենկոն իր երկրի բանակն անվանել է արևմտյան աշխարհի պաշտպան
                        Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր երկրի բանակն անվանել է արևմտյան աշխարհի պաշտպան: Ուկրաինայի առաջնորդն այս մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: 
Պորոշենկոյի խոսքերով՝ Դոնբասով է անցնում ժողորդավարության ու ազատության արևելյան սահմանը, և որ Ուկրաինան ներկայումս պաշտպանում է ոչ միայն իր տարածքը, այլև՝ Լեհաստանի, Մերձբալթյան երկրների, Ռումինիայի և Հունգարիայի, իսկ նրանց հետ նաև ողջ արևմտյան աշխարհի ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները:
Ուկրաինայի նախագահն իր այս գրառումը նվիրել է խաղաղության միջազգային օրվան, որը նշվում է այսօր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

