«Իսլամական պետություն»-ը ԱՄՆ-ում գլխավոր սպառնալիքը չէ
Ամերիկացի պաշտոնյաները ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար գլխավոր ուղիղ սպառնալիք են անվանել «Խորասան» խմբավորումը, որն ավելի լուրջ վտանգ է ներկայացնում «Իսլամական պետության» հետ համեմատ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Խորասան» խմբավորումը բաղկացած է «Ալ-Քաիդայի» անդամներից` Մուհսին ալ-Ֆադլիի գլխավորությամբ: Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ նա գտնվել է Ուսամա Բեն Լադենի շրջապատում և նախապես իմացել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստության մասին: Ֆադլիից բացի, խմբավորման անդամներն անհայտ են:
Ընդգծվում է, որ խմբավորման ներկայացուցիչները գտնվում են Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածքներում: