«Իսլամական պետություն» դեմ պայքարում Հարավային Կորեան մարդասիրական օգնությամբ կաջակցի ԱՄՆ-ին
                        /ИТАР-ТАСС-ը հաղորդում է, որ Հարավային Կորեան լրացուցիչ մարդասիրական օգնություն ցուցաբերելու միջոցով «Իսլամական պետություն» խմբավորման դեմ  պայքարում կաջակցի ԱՄՆ-ին:
 Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Կիմ Գվան Չժինը: 
Նշվում է, որ այդ հարցը կդառնա Վաշինգտոն ժամանած Կիմ Գվան Չժինի և վերջինիս ամերիկացի գործընկեր Սյուզան Ռայսի միջև կայանալիք բանակցությունների առանցքային թեմաներից մեկը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

