211652_close_icon
views-count1150 դիտում article-date 12:00 21-09-2014

«Իսլամական պետության» զինյալները սպառնացել են Արգենտինայի նախագահին

«Իսլամական պետության» զինյալները սպառնացել են Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշներին՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ նրա բարեկամության և պաղեստինյան հիմնախնդրի հարցում նրա դիրքորոշման համար: Այս մասին գրում է արգենտինյան Clarin պարբերականը: Կիրշները Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ, ինչից հետո լրագրողներին հայտնել է, որ արգենտինյան ոստիկանությունը իրեն իրազեկել է ահաբեկիչների կողմից սպառնալիքների մասին: Կիրշներն ընդգծել է, որ չի վախենում ահաբեկիչներից, մտադիր չէ ուժեղացնել անվտանգության միջոցները, և որ ներկայումս տվյալ գործի հետաքննմամբ զբաղվում են Արգենտինայի իրավապահ մարմիններն ու հետախուզությունը:

Նմանատիպ նյութեր