211652_close_icon

Տղամարդը 30 մետրանոց ժայռից ընկնելուց հետո գնացել է նախաճաշելու

views-count1676 դիտում article-date 11:45 19-09-2014
Մեծ Բրիտանիայի բնակիչ Գարեյ Էշթոնը գիշերային զբոսանքից հյուրանոց վերադառնալու ճանապարհին ընկել է 30 մետրանոց ժայռից: Մի քանի ժամ անց նա ուշքի է եկել և գնացել է նախաճաշելու: Ավելի ուշ բժիշկները պարզել են, որ ճզմվել է նրա պարանոցի նյարդը, կան մի քանի քերծվածքներ ու վնասվածքներ: Այս մասին հայտնում է Metro-ն: Նախաճաշի ժամանակ տղամարդու անխնամ տեսքը չի վրիպել նրա ընկերների տեսադաշտից, որոնք, իմանալով եղելությունը, 44-ամյա բրիտանացուն ուղարկել են հիվանդանոց: Բժիշկները զարմացել են, որ տղամարդը ստացել է աննշան վնասվածքներ: Սա առաջին դեպքը չէ, երբ վտանգավոր իրավիճակն Էշթոնի համար ավարտվում է միայն աննշան վնասվածքներով: Սրանից առաջ նա հոսանքահարվել է, աշխատավայրում կոտրել է պարանոցը, երկու անգամ ընկել է ավտոմեքենայի տակ:

Նմանատիպ նյութեր