Արևմուտքը չեղյալ հայտարարեց Իրանի դեմ կիրառվող ևս 1 պատժամիջոց
Եվրոպական դատարանը որոշում է կայացրել Իրանի Կենտրոնական բանկի ակտիվներից մեկի ապասառեցման մասին: Այս մասին գրում է բրիտանական Financial Times պարբերականը:
Ինչպես հայտնի է դարձել, պատժամիջոցը չեղյալ է հայտարարվել, քանի որ բավականաչափ փաստեր չեն եղել, որոնք կապացուցեին, որ Իրանի Կենտրոնական բանկը մասնակցություն է ունեցել Իրանի միջուկային զենքի մշակման ծրագրին:
Մեղադրանքը ներկայացվել էր Իրանի Կենտրոնական բանկին 2012 թվականի հունվարին Եվրամիության անդամ պետություններից մեկի ցուցմունքների հիման վրա, սակայն դատարանը հայտարարել էր, որ պարտավոր է խիստ գաղտնի պահել տվյալ պետության անունը: