Պուտինն Ավստրիայի կանցլերի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը։ Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։
Հեռախոսազրույցի ընթացքում 2 քաղաքական գործիչները կողմ են արտահայտվել Ռուսաստանի և ԵՄ֊ի միջև հարաբերությունների շուտափույթ կանոնավորման։
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ավստրիական կողմի նախաձեռնությամբ։