1556 դիտում
17:37 18-09-2014
Աէրոպանիկա. կարտոֆիլի աճեցման տեխնոլոգիա` առանց հողի
Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնն աճեցնում է կարտոֆիլի բարձրորակ տնկանյութեր, որոնք հողի կարիք չունեն: Դրանք օդով են սնվում, աճը համակարգչով է վերահսկվում, ինֆորմացիա է փոխանցվում պոմպին, որն էլ անհրաժեշտ սննդանյութերով հեղուկը փչում է բուսակների արմատներին: Աէրոպանիկայի մեթոդն աշխարհում նոր չէ, բայց Հայաստանում առաջին անգամ է կիրառվում: Ջերմության, խոնավության, CO գազի անհրաժեշտ քանակը վերահսկվում է: Մեթոդն արդյունավետ է, քանի որ ազդեցություն չեն կարող ունենալ նաև եղանակային պայմանները: Հողում եղած բակտերիաներն ու վնասատուները կարող են կարտոֆիլի որակն իջեցնել 10-ից 100 տոկոսով, այս մեթոդով ստացված տնկանյութերը վիրուսազերծ են:
Ագրարային համալսարանի Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնը արհեստական պայմաններում, առանց հողի բույսերի աճեցման բարձր տեխնոլոգիական մեթոդը փորձնական է կիրառում: Կարտոֆիլի տնկանյութերի ստացման այս եղանակը մեծ արդյունավետություն ունի: Ասում են` 1 հա տարածքում ցանված տնկանյութերից հնարավոր կլինի ավելի քան 100 տոննա բերք ստանալ:
Մինչև Աէրոպանիկայի մեթոդով կարտոֆիլի տնկանյութերի մշակումը բուսակները գտնվում են բույսերի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում: Այստեղ խաղողի վերացող տեսակներից մինչև արևադարձային բույսերի առողջացված տնկանյութեր են ստանում:
Սերմնաբուծությունը թանկ հաճույք է և դրանով զբաղվում են տնտեսապես զարգացած երկրները: Հայաստանը ներկրող երկիր է: Աէրոպանիկայի մեթոդով ստացված կարտոֆիլի տնկանյութերը 3 տարի հետո պետք է բավարարեն երկրի ամբողջ պահանջարկը: Եթե ներդրումներ արվեն և ծրագիրը հաջող ընթանա, մասնագետների հավաստմամբ, երկիրը կարող է նաև արտահանել կարտոֆիլի որակյալ տնկանյութը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33849]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
2724 դիտում
17:09 12-04-2021
Ես ոչ սև եմ, ոչ սպիտակ. իմ գույնը մեր հողի գույնն է՝ Եռաբլուրի հողի գույնը....
2975 դիտում
17:42 03-11-2015
Տավուշում բույսերի աճեցման թայվանական տեխնոլոգիաների կիրառումն արդարացնում է իրեն
Այս բաժնից
1180 դիտում
14:45 08-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
436 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը