ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հատուկ կարգավիճակի վերաբերյալ որոշումը նպաստում է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը
                        ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝  ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հատուկ կարգավիճակի վերաբերյալ որոշումը համապատասխանում է «մինսկյան պայմանավորվածություններին» և նպաստում է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:
Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ը դատապարտում է Ուկրաինայում հրադադարի ռեժիմի ցանկացած խախտման դեպք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

