211652_close_icon
views-count785 դիտում article-date 18:37 09-09-2014

Կիևը ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն չի համարում օրինական

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Կիևը չի կարծում, որ մինսկյան համաձայնագրի ստորագրումը ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններին դարձնում է օրինական: Ըստ Ուկրաինայի ԱԳՆ-ի՝ այդ համաձայնագրի կնքումը ոչ մի առումով չի հանդիսանում այդ միավորների օրինականացում, և ոչ մի տեղ նշված չեն ԼԺՀ և ԴԺՀ անվանումները: Համաձայնագրի տեքստը հիմնված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղ պլանի վրա: Վերջինս ենթադրում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանում:

Նմանատիպ նյութեր