211652_close_icon

Ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ղեկավարները պատրաստ են վաղը հրաման արձակել հրադադարի մասին

views-count1553 դիտում article-date 18:19 04-09-2014
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն ու Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) ղեկավար Իգոր Պլոտնիցկին հայտարարել են, որ պատրաստ են վաղը հրաման արձակել հրադադարի մասին: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը: Նրանց տարածած համատեղ հայտարությունում պատրաստակամություն է հայտնվում 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ժամը 15.00-ին հրադադարի մասին հրաման արձակելու մասին, եթե հաջողվի պայմանավորվել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, որոնք պետք է ստորագրեն հակամարատության քաղաքական կարգավորման պլանը: Բացի այդ, Զախարչենկոն ու Պլոտնիցկին հայտարարել են, որ վաղը Մինսկում շփման խմբի դիտարկմանն են ներկայացնելու հակամարտող կողմերի միջև հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքների վերաբերյալ իրենց առաջարկները:

Նմանատիպ նյութեր