211652_close_icon
views-count886 դիտում article-date 16:24 16-09-2014

Ինքնաձիգի 117 փամփուշտ, ատրճանակ և զրահաբաճկոն՝ ոստիկանության բաժնի հին շենքի մոտ

Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի ոստիկանության բաժնի հին շենքի մոտ զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բակում (Ահարոնյան փողոց 3), ծառերի տակ, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել են ինքնաձիգի տարբեր տրամաչափի 117 փամփուշտ, ինքնաշեն ատրճանակ և զրահաբաճկոն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր