2013թ. Հայաստանում ազատազրկման է դատապարտվել 239 կին, ինչը 13 տոկոսով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը. ՀԺ
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013թ. ընթացքում Հայաստանում ազատազրկման է դատապարտվել 239 կին, ինչը 13 տոկոսով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«2008թ. համեմատ՝ դատապարտված կանանց թիվը 2013-ին աճել է 41 տոկոսով։ Անցած հինգ տարիների ընթացքում դատապարտված կանանց թվով ռեկորդային էր եղել 2009 թվականը՝ 353 կին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: