1787 դիտում
09:31 16-09-2014
Պարենային ապրանքների գները 100 դրամով թանկացե՞լ են. Առավոտ
«Առավոտ»-ը գրում է.
«Վերջին օրերին նորից պարենային ապրանքների թանկացումներ են եղել։ Մի շարք խանութներում մեր շրջայցի ժամանակ վաճառողները նշեցին հատկապես «Գրանդ Քենդի» ապրանքատեսակների թանկացումները։ Խանութներից մեկի մենեջերը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «Գրանդ Քենդիի» առաքիչները շաբաթվա մեջ ինչ ապրանք որ բերել են, բոլորը 100 դրամ բարձրացրած գնով են բերել։
100 դրամով թանկացել են նաև «Բարի Սամարացի» ընկերության արտադրած մսամթերքները։ Խանութներից մեկում մեզ վստահեցրին, որ հենց մի ընկերություն թանկացնում է, նույն ապրանք արտադրողներն էլ մի քանի օր հետո գինը բարձրացրած են ապրանքն առաքում»,- ապա թերթը հավելում է.
«Հացի գներում վերջին մեկ շաբաթում մեր այցելած խանութների աշխատողները թանկացում չեն գրանցել, փոխարենը նկատել են, որ քաշն է նվազել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»