Ահազանգեր՝ հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Սեպտեմբերի 15-16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ 500 քմ, «Հոկ» ռեստորանի մոտակայքում ՝ խոտածածկ տարածք ու աղբ 25 քմ, Քանաքեռի գերեզմանատանն ՝ 500 քմ, Կոտայքի մարզի Արզական գյուղում ` 2 հա, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի գերեզմանատան մոտակայքում ՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Բարեկամության փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում ՝ 70 քմ, Սյունիքի մարզի Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածում (7-րդ կմ) գտնվող գերեզմանատանն ՝ 500 քմ, Կոտայքի մարզի գերեզմանատանն ՝ 1500 քմ, Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի մոտակայքում ՝ 2 հա խոտածածկ տարածք:
ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն