Արազ Օզբիլիսը կրկին վիրահատության է ենթարկվել
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը նախատեսվածի համաձայն երկրորդ անգամ ծնկի վիրահատության է ենթարկվել Հռոմում: Այդ մասին տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: Վիրահատությանը ներկա են եղել նաև «Սպարտակ»-ի բուժզանձնակազմի ներակայցուցիչները, ովքեր ներկայումս Օզբիլիսի ապաքինման վերաբերյալ ծրագիր են մշակում:
Նշվում է, որ Արազը սեպտեմբերին կվերադառնա Մոսկվա, որտեղ կշարունակի ապաքինման գործընթացը
Հիշեցնենք, որ հայ խաղացողի մոտ ախտորոշվել էր ծնկի խաչաձև կապանների կտրվածը: