Ռուսաստանը ՆԱՏՕ-ի համար սպառնալիք չէ. Ռասմուսեն
ИТАР-ТАСС-հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի համար սպառնալիք չէ.
«Չեմ կարծում, որ այսօր Ռուսաստանը հանդիսանում է անմիջական սպառնալիք: ՌԴ-ն գիտի, որ գոյություն ունի Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածը, համաձայն որի ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի դեմ ագրեսիայի դրսևորման դեպքում դաշինքի անդամ բոլոր մնացած պետությունները պաշտպանում են այդ երկրին»,- նկատել է Ռասմուսենը:
Այս տրամաբանությամբ առաջնորդվելով՝ Ռասմուսենը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն պետք է բարձրացնի իր ռազմական զսպման հնարավորությունները: