211652_close_icon
views-count885 դիտում article-date 14:04 13-09-2014

Ահազանգով մեկնած ոստիկանները այգու սկզբնամասում զինամթերք են հայտնաբերել

Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Նանսենի փողոցի 12 հասցեի մոտ զենք է թողնում: Ոստիկանները նշված հասցեի մոտ գտնվող այգու սկզբնամասում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր նռնականետի նռնակ, տարբեր տրամաչափի 189 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ, 5 պայթուցիչ և ծխագլան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր