211652_close_icon
views-count785 դիտում article-date 22:33 12-09-2014

Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-16-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և էկոնոմիկայի նախարար Հարթմութ Մյոլլրինգի հրավերով կգտնվի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում: Այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագրի և Մագդեբուրգի համալսարանական կլինիկայի և Երևանի պետական բժշկական համալսարանի միջև համաձայնագրի ստորագրում: Պատվիրակությունը կայցելի նաև Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոն: Այցի ընթացքում նախատեսվում են նաև այլ աշխատանքային հանդիպումներ:

Նմանատիպ նյութեր