Գերմանիայում 1 ժամվա ընթացքում 2 ինքնաթիռ է կործանվել
                        Գերմանիայում թեթև շարժիչով 2 ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
1֊ին ինքնաթիռն ընկել է Շվայգհոֆենի շրջանում։ Ականատեսների վկայությամբ, ինքնաթիռն օդում բռնկվել է 100 մետր բարձրության վրա՝ տեղի օդանավակայանի թռիչքուղում։ 
2֊րդ ինքնաթիռը կործանվել է Նոյկիրհեն քաղաքում։ Օդանավում գնվող 2 տղամարդիկ զոհվել են։
Պարզվում են 2 պատահարների պատճառները։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

