Վրաստանում 24 ժամվա ընթացքում ընթացքում տեղի է ունեցել 2-րդ երկրաշարժը
Վրաստանում 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մցխեթ-Մթիանեթիի մարզի Թիանեթի քաղաքից 29 կմ, իսկ Թբիլիսիից 59 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի [url=https://ies.iliauni.edu.ge/?page_id=121&id=438316&lang=ka]ազգային կենտրոնը[/url]:
Նշվում է՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 04:12-ին: Էպիկենտրոնը գտվել է 8 կմ խորության վրա:
Այս պահի դրությամբ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք՝ նախորդ երկրաշարժը տեղի էր ունեցել նախօրեին երեկոյան 21:58-ին՝ Թբիլիսիից 57 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը տեղակայված է եղել 12 կմ խորության վրա