Ռուսաստանում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել
                        Ռուսաստանի Պենզենի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով օդաչուն զոհվել է։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը՝ հղում անելով մարզային ոստիկանությանը։
«Նախնական տվյալներով, ինքնաթիռում միայն օդաչուն է եղել»,֊ հայտնել է աղբյուրը։
Նշվում է, որ կործանման հետևանքով շինություններ չեն վնասվել։
Միջադեպի հանգամանքները պարզվում են։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

