Չինաստանում ջրհեղեղի հետևանքով տուժել է ավելի քան 1 մլն մարդ
Չինաստանի հարավում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 3, տուժել 1,2 մլն մարդ: Տեղի իշխանությունները ստիպված տարհանել են 29 հազար մարդու, հայտնում է Չինաստանի քաղվարչության նախարարությունը։
Ըստ նախարարության տվյալների՝ ամենամեծ քանակով տեղումները գրանցվել են հարավային Ցզյանսի, Հունան, Գուանդուն, Գույչժոու մարզերում և Գուանսի-Չժուանի ինքնավար շրջաններում։ Ավերվել է շուրջ 1,5 հազար տուն, ևս 9,2 հազարը վնասվել են։
Իշխանությունների կողմից տարերային աղետի հասցրած վնասը գնահատվել է 930 մլրդ յուան (151 մլն դոլար)։