211652_close_icon
views-count759 դիտում article-date 19:11 11-09-2014

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը անցկացնում է մարզական հավաք

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 10-ից 15-ը կանցկացնցի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-17 հավաքականը սեպտեմբերի 16-ին և 18-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայում՝ մրցելով այդ երկրի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Դանիելյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է 22 ֆուտբոլիստների. Դարպասապահներ Վարդան Վարդանյան «Փյունիկ» Էրիկ Խուրշուդյան «Բանանց» Պաշտպաններ Նարեկ Միքայելյան «Փյունիկ» Ռոբերտ Մարության «Փյունիկ» Էդգար Գրիգորյան «Բանանց» Լևոն Գևորգյան «Բանանց» Հայկ Սարգսյան «Բանանց» Գրիգորի Էմեքսուզյան «ԲԿՄԱ» (Մոսկվա, Ռուսաստան) Կիսապաշտպաններ Դավիթ Բաբայան «Բանանց» Արման Խաչատրյան «Բանանց» Վլադ Ասլանյան «Բանանց» Հովհաննես Հարությունյան «Փյունիկ» Վիգեն Կարապետյան «Փյունիկ» Էմիլ Ղուկասյան «Փյունիկ» Արթուր Նադիրյան «Փյունիկ» Դանիել Պետրոսյան «Փյունիկ» Դավիթ Բաղդասարյան «Փյունիկ» Էդուարդ Մանուկյան «Փյունիկ» Հայկ Գալստյան «Հոֆենհայմ» (Գերմանիա) Հարձակվողներ Աշոտ Գրիգորյան «Միկա» Էրիկ Պետրոսյան «Փյունիկ» Էդգար Մովսիսյան «Բանանց»

Նմանատիպ նյութեր