2014թ. Սիրիայում պարբերաբար կիրառվել են թունավոր նյութեր. OPCW
Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (OPCW) հայտարարել է, որ 2014 թվականի սկզբից Սիրիայում պարբերաբար կիրառվել են թունավոր նյութեր: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ քիմիական թունավոր նյութեր կիրառվել են Կաֆր-Զեյտա, ալ-Թամանա ու Թալ-Մինիս գյուղերի շրջանում:
Ըստ ականատեսների ու ախտանիշների՝ կիրառված նյութերը պարունակել են քլոր:
Հաղորդվում է սակայն, որ առաքելության փորձագետներին չի հաջողվել վերցնել համապատասխան նմուշներ, քանի որ նրանց շարասյունը գնդակոծվել է ճանապարհին: