30834 դիտում
15:39 04-05-2016
Հայկական շուկայում թունավոր նյութեր պարունակող և ադրբեջանական ծագում ունեցող ըմպելիքներին այլընտրանք է առաջարկվում. լուսանկարներ
Թունավոր նյութեր պարունակող և ադրբեջանական ծագում ունեցող ըմպելիքները ZEDAZENI ըմպելիքով փոխարինելու հնարավորություն է ընձեռվել հայ սպառողին: 100-տոկոսանոց բնական հումքով ըմպելիքը ամիսներ առաջ է Հայաստան ներմուծվել: Այս ըմպելիքը մինչև հայ սպառողին հասնելը իր համով և բնական հումքով սիրվել է արևմտյան տարբեր երկրներում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստան ZEDAZENI-ի ներմուծող, «Լոյալ գրուպ» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Մինասյանը: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև.
[b]- Որտեղի՞ց են ներկրվում ZEDAZENI-ի ըմպելիքները, թարգմանաբար ի՞նչ է նշանակում անվանումը և ինչո՞վ են առանձնանում մրցակցային դաշտում:
[/b]
- Ըմպելիքը ներկրվում է Վրաստանից: Այնտեղ հայտնի վանք կա, որի անվամբ էլ ապրանքանիշը ներկայացնում է այս ըմպելիքները: Ինչ վերաբերում է մրցակցային դաշտում առանձնանալուն, այն իր որակով, կարելի է ասել, մրցակցությունից դուրս է, քանի որ ամբողջովին բնական հումքով է պատրաստված: Այն, օրինակ, անհնար է անգամ համեմատել Հայաստանում 80 կամ 100 դրամով վաճառվող ըմպելիքների հետ: 80 դրամով վաճառվող ընպելիքը ինչպե՞ս կարող է լավը լինել, եթե դրա 20-30 դրամը միայն շշի արժեքն է: Պարզ է, որ պարունակությունը քիմիական հավելումներով է: Իսկ «քիմական» բառն արդեն առողջության թշնամիներից մեկն է: Էլ չենք խոսում այն մասին, որ վերջերս սոցիալական ցանցը ողողված էր այնպիսի լուրերով, որ շուկայում առաջատար ընպելիքներից որոշները ադրբեջանցի սեփականատերեր ունեն:
[b]-Ճի՞շտ հասկացա, որ այն ամբողջովին մրցակցությունից դուրս է:
[/b]
- Շուկայում մրցակցությունից դուրս ոչինչ չկա: Սակայն վստահ կարող եմ ասել, որ օրինակ՝ այս ապրանքանիշի գործարանը հագեցած է եվրոպական չափանիշներին համպատասխան լավագույն սարքավորումներով: Այլ ընկերությունների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, բայց կարող եմ միանշանակ պնդել, որ ZEDAZENI-ի հումքը 100 տոկոս բնական է: Կարծում եմ՝ ամենակարևոր դա է:
[b]- Ասում են՝ ամենալավ գովազդը որակն է: Թեև շուկայում ZEDAZENI-ն նորություն է, բայց արդեն կա արդյո՞ք որոշակի հետաքրքրություն հայ սպառողի կողմից:
[/b]
- Դե, հունվարից ենք սկսել ներմուծումը: Նախ, փոքր քանակով ներմուծեցինք և արդեն նոր պատվեր ենք ուղարկելու: Նախնականի համար սպառումը գոհացնում է, քանի որ այն աստիճանաբար ավելի շատ է սիրվում հայ սպառողի կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
1010 դիտում
18:44 11-09-2014
2014թ. Սիրիայում պարբերաբար կիրառվել են թունավոր նյութեր. OPCW
4125 դիտում
14:43 30-01-2018
Փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերն աճել են.ՊԵԿ
Այս բաժնից
1243 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
727 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր