Սեյսմոլոգիական դպրոցի մասնակիցները Գառնու դիտարանում
Սեպտեմբերի 11-ն Աղվերանում անցկացվող Սեյսմոլոգիական 9-րդ միջազգային դպրոցի վերջին աշխատանքային օրն էր:
Օրակարգի գլխավոր թեման սեյսմոլոգիական դիտարկումների համար անհրաժեշտ սարքավորումների ապահովումն էր:
Զեկույցների հիմնական թեմաներն էին Ուկրաինայի սեյսմոլոգիական դիտարկումները, երկրաբանական, երկրաֆիզիկական և տիեզերքից ստացված տվյալների կիրառման արդյունքները, լեռնային շրջաններում ապարների սեյսմիկ մոնիթորինգը, երկրամագնիսական մեթոդով երկրակեղևի շարժումների ուսումնասիրությունը և այլն:
Սեյսմոլոգիական դպրոցի շրջանակներում կազմակերպվել էր երիտասարդ մասնագետների մրցույթ, որի ընթացքում նրանք փորձում էին հնարավորինս արագ մշակել մոտակա տարածքում գրանցված սեյսմիկ իրադարձության վերաբերյալ տվյալները:
Դպրոցի վերջին օրը մասնակիցներն այցելելու են ԱԻՆ Գառնիի երկրաֆիզիկական դիտարան` ծանոթանալու դիտարանի առաքելությանը, տեխնիկական հագեցվածությանն ու հիմնական խնդիրներին: