ԱԻն-ում ներկայացվեց Գառնիի դիտարանում տեղադրվելիք դեֆորմոգրաֆի էլեկտրոնային բլոկի մակետը
Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԻՆ <<Սեյսմիկ պաշտպանության ծառայություն>> գործակալությունում տեղի ունեցավ մասնագիտական քննարկում, որին մասնակցում էին «ՍՊԾ» գործակալության, Սեյսմիկ պաշտպանության արևմտյան և հյուսիսային ծառայությունների, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ՝ Գյումրիում տեղակայված Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի /ԵԻՍԻ/ ղեկավարներն ու մասնագետները:
ԵԻՍԻ-ն ներկայացրեց դեֆորմոգրաֆի՝ իրենց կողմից մշակված և պատրաստված էլեկտրոնային բլոկի մակետը, խնդիր ունենալով այդ մակետի հիման վրա ստեղծվելիք էլեկտրոնային բլոկի գործող սարքը տեղադրել Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի թունելում:
Մտքերի հանգամանալից և շահագրգիռ փոխանակման արդյունքում որոշվեց շարունակել ՍՊԾ-ի և ԵԻՍԻ-ի միջև համագործակցությունը՝ դրված կարևոր ու հրատապ խնդիրը առանց հապաղելու լուծելու նպատակով: