211652_close_icon
views-count1155 դիտում article-date 17:16 11-09-2014

«Ֆերարի»-ի նախագահը հրաժարական է տվել

Սպորտային ավտոմեքենաներ արտադրող «Ֆերարի» ընկերության նախագահ Լուկա դի Մոնտեձեմոլոն պաշտոնապես հայտարարել է, որ լքում է պաշտոնը: Նրա 23 տարվա աշխատանքի ընթացքում «Ֆերարի»-ն երեք տարի անդընդմեջ հաղթել է լիգայում, իսկ հայտնի ավտոարշավորդ Նիկի Լաուդան երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: 67-ամյա իտալացին նշել է, որ շատ դժվարությամբ է կայացրել այս որոշումը. - Սա մի ամբողջ ժամանակաշրջանի ավարտ է: 23 տարվա աշխատանքից հետո որոշել եմ լքել պաշտոնս: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընկերության բոլոր աշխատակիցներին: Օգնեցիք անմոռանալի հաղթանակներ կերտել: Սա է աշխարհի ուժեղագույն բրենդն է, - ասել է Լուկա դի Մոնտեձեմոլոն: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33499]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր