211652_close_icon
views-count1329 դիտում article-date 13:14 11-09-2014

Կապելոն նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտների անունները

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն նշել է Չեմպիոնների լիգայի 2014/2015 խաղարկության հաղթողի գլխավոր հավակնորդների անունները: «Եթե խոսենք Չեմպիոնների լիգայի մասին, ապա կարծում եմ, որ «Բավարիա»-ն և «Չելսի»-ին գերազանցում են մնացած թիմերին: Իհարկե, միաժամանակ իսպանական գրանդները կշարունակեն մնալ վտանգավոր մրցակիցներ: Ինչ վերաբերվում է իտալական ակումբներին, ապա շատ են զիջում եվրոպական առաջատար ակումբներին: Այդուահանդերձ նախորդ մրցաշրջանում մենք ականատես եղանք, թե ինչպես «Ատլետիկո»-ն հասավ մինչև եզրափակիչ: Աշխատասիրությունը և մեծ հաղթանակների հասնելու մոտիվացիան կարող են մեծ դեր խաղալ»,- Կապելոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Նմանատիպ նյութեր