Պորտուգալիայի հավաքականև Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու ռոնալդուն 2014 թվականի աշխարհի առաջնությունից առաջ կիսվել է իր սպասումներով, ինչպես նաև նշել է հաղթողի գլխավոր հավակնորդների անունները:
« Հուսով ոմ, որ Բրազիլիայում կայանալիք առաջիկա աշխարհի առաջնությունը գերազանց կանցնի: Պորտուգալիայի հավաքականը իր վրա ճնշում չի զգում, քանի որ մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդներն են` Բրազիլիա, Իսպանիան, Արգենտինան և Գերմանիան: Մեզ համար կարևոր նշանակություն կունենա Գերմանիայի հավաքականի հետ կայանալիք առաջին հանդիպումը»,-ասել է Ռոնալդուն