1387 դիտում
17:26 10-09-2014
Անվտանգ երթևեկության կանոնների դասընթաց՝ դպրոցականների համար
Երևանի Գուրգեն Մահարու անվան թ.176 հիմնական դպրոցում մեկնարկել է դպրոցականների համար նախատեսված ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման ծրագիր, որն իրականացվում է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան նախաձեռնությամբ։ Ծրագիրն իրականացնելու մասին հանդիպումներից մեկի ընթացքում պայմանավորվել էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը։
Ծրագրի մեկնարկային միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը շնորհավորել է ծրագրի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել Լիտվայի դեսպանատանը՝ ծրագիրը նախաձեռնելու համար։
«Դպրոցի ընտրությունը պատահական չէ. Գուրգեն Մահարու այրու՝ ազգությամբ լիտվացի Անտոնինա Մահարու պատվին է, որ ծրագրի առաջին քայլերը հենց այս դպրոցում ենք կատարում։ Սա շատ կարևոր նախաձեռնություն է՝ դպրոցահասակ երեխաների շրջանում անվտանգ երթևեկության հանդեպ պատասխանատվություն սերմանելու, կարգուկանոն ամրապնդելու գործում։ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է Լիտվայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ այս ծրագրիրը շարունակական դարձնել»,- նշել է Գայանե Սողոմոնյանը։
«Լիտվայում երթևեկության անվտանգությունը բարձրացնող միջոցառումների շատ լավ փորձ ունենք: Առաջարկեցինք Երևանում ևս կիրառելի դարձնել դրական այն փորձը, որը Լիտվայում, վստահ եմ, բազմաթիվ կյանքեր է փրկում»,- նշել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանը։
Ծրագրի բացման արարողությունից հետո հյուրերը ներկա են եղել դպրոցի սաների պատրաստած միջոցառմանը, որի ավարտին երեխաներին նվիրել են հետիոտնի համար նախատեսված լուսային փոքրիկ սարքավորումներ։ Դպրոցականների հետ դասընթացը վարել են «Լիտվայի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» կազմակերպության ներկայացուցիչները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3434 դիտում
09:51 17-06-2014
Երթևեկության կանոնների մի քանի խախտումների համար տուգանքները կնվազեն. ՀԺ
3634 դիտում
12:18 03-07-2014
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքի նոր չափերի մասին. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
1249 դիտում
14:33 03-01-2025
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը․ Աղազարյան
772 դիտում
13:58 03-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ եղանակը՝ առաջիկա օրերին
613 դիտում
13:52 03-01-2025
Ամանորի օրերին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել է 10 ծնունդ