Սերգեյ Սարկիսովը արժանացավ հեղինակավոր մրցանակի
«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության խորհրդի անդամ, «մայր» ընկերություն «ՌԵՍՈ-Գարանտիա»-ի նախագահ Սերգեյ Սարկիսովը արժանացել է հեղինակավոր «Վարկանիշ - 2014» ֆինանսական մրցանակին: Պարգեւատրության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ի պատիվ համառուսական «Ֆինանսիստի օր - 2014» տոնի:
Սերգեյ Սարկիսովը հաղթող է ճանաչվել «Ապահովագրության ոլորտի զարգացման գործում անձնական ավանդ» անվանակարգում. հաղթանակ, որը եւս մեկ անգամ փաստում է տվյալ ոլորտում Սարկիսովի մասնագիտական բարձր հեղինակության ճանաչումն ու գնահատումը:
Մրցանակի շնորհման որոշումը հիմնված է թեկնածուի մասնագիտական, գործնական եւ անձնական հատկանիշների ուսումնասիրության վրա: Գնահականը տրվում է քվեարկության ժամանակ ու հաստատվում է փորձագիտական խորհրդի կողմից: Տվյալ մրցանակի համար կարող են ներկայացվել միայն այն անձիք, ովքեր առանձնահատուկ ներդրում ունեն ֆինանսական ոլորտներից որեւէ մեկի զարգացման գործում:
Մանրամասները հասանելի են [url=http://www.reso.ru/News/news09092014.html]այստեղ[/url]: