211652_close_icon
views-count18363 դիտում article-date 13:59 26-07-2020

Միլիադատեր Սերգեյ Սարկիսովը պատրաստ է փոխհատուցել հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասը

Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատեր Սերգեյ Սարկիսովը, անդրադառնալով Մոսկվայում հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև բախումներին, հայտարարել է, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասը: Գործարարը վստահություն է հայտնել առ այն, որ իր հետ համակարծիք կլինեն ադրբեջանցի գործարարները, որոնք ևս կփոխհատուցեն անկարգությունների հետևանքով հայերի գույքին պատճառված վնասը: Ինչպես նշում է [url=https://www.rbc.ru/society/26/07/2020/5f1c7ecd9a7947f9e547312b]rbc.ru[/url]-ն, միլիարդատերն այս մասին ասել է Սարկիսովների ընտանիքի, ինչպես նաև «Հայերի ասամբլեա»-ի անունից նամակ-դիմումում: Սարկիսովն ընդգծել է, որ ամաչում է նրանց փոխարեն, ովքեր, գտնվելով հայրենիքից հեռու, սեփական ազգայնականության բարբարոսային արտահայտում են իրականացնում՝ մարդկանց ծեծելով ու սպանելով միայն ազգային պատկանելության պատճառով: Նա դիմել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին՝ կոչ անելով հրաժարվել բռնությունից ու կանգնեցնել նրանց, ովքեր, արտասահմանում գտնվելով, անկարգություններ են սադրում:

Նմանատիպ նյութեր