783 դիտում
15:36 10-09-2014
ԵՄ անդամ երրորդ պետությունն էլ քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը
54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ քվեարկությամբ Հունաստանի խորհրդարանը քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը: 6 կետից բաղկացած «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագիծը դրամական խոշոր տուգանք և ազատազրկում է նախատեսում հայերի, հրեաների և պոնտոսի հույների ցեղասպանությունը ժխտողների համար: Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածն անվանել Հայոց ցեղասպանություն, ապրիլի 24-ն էլ ճանաչել Հիշատակի օր. Հունաստանը Շվեյցարիայից ու Սլովակիայից հետո երրորդ երկիրն է, որը քրեկանացրեց ցեղասպանության ժխտումը: Որպեսզի չկրկնվի Շվեյցարիայի օրինակը, Կիրո Մանոյանն առաջարկում է հետևել եվրոպական դատարանի քայլերին:
Հունաստանի այս քայլը ողջունելի է, սակայն վտանգ կա, որ Եվրոպական դատարանը այն կհամարի խոսքի ազատության սահմանափակում: Քաղաքագետի կարծիքով` այս օրինագիծը չի սպառնում Հունաստան-Թուրքիա հարաբերություններին:
Քաղաքագետի խոսքով` ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը երկրում առկա մթնոլորտի արդյունք է: Այս օրինագիծը ընդունելու համար մեծ աշխատանք է տարել նաև Հունաստանի հայ համայնքը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33448]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
1578 դիտում
10:13 28-01-2014
Օլանդը Թուրքիայում կրկին ընդգծել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կիրառման մասին
1139 դիտում
13:36 12-03-2014
Շվեյցարիան կբողոքարկի ՄԻԵԴ-ի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը խոսքի ազատություն համարող որոշումը
1412 դիտում
14:00 04-09-2014
Ֆրանսիացի պատգամավորը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացրել խորհրդարանին
Այս բաժնից
1249 դիտում
14:33 03-01-2025
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը․ Աղազարյան
772 դիտում
13:58 03-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ եղանակը՝ առաջիկա օրերին
613 դիտում
13:52 03-01-2025
Ամանորի օրերին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել է 10 ծնունդ