Պյոտր Պորոշենկոն ստորագրել է «Պատժամիջոցների մասին» օրենքը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է «Պատժամիջոցների մասին» օրենքը: Այս մասին հայտնում է ZN.UA-ն:
Հիշեցնենք, որ Գերագույն ռադան այս օրենքն ընդունել է օգոստոսի 14-ին: Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովն ընդունված օրենքը ստորագրել է օգոստոսի 26-ին և հաստատման համար ուղարկել է պետության ղեկավարին:
Օրենքի տեքստի համաձայն՝ կոնկրետ օտարազգիների, օտար իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցները հաստատվելու են Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշմամբ և ներդրվելու են նախագահի հրամանով: