Պորոշենկոն ստորագրել է լյուստրացիայի մասին օրենքը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է լյուստրացիայի մասին օրենքը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լյուստրացիայի մասին օրենքը կօգնի պետական ապարատը մաքրել ՊԱԿ-ի գործակալներից ու Ռեգիոնների կուսակցության վերնախավից:
Լյուստրացիայի մասին օրենքը սահմանափակումներ է նախատեսում Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակ պաշտոնյաների համար: Լյուստրացիայի մասին օրենքի տակ է ընկնում մոտ 1 միլիոն պաշտոնյա: