Պյոտր Պորոշենկոն Իգոր Կոլոմոյսկուն հեռացնելու հրաման է ստորագրել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դնեպրոպետրովսկի նահանգապետի պաշտոնից Իգոր Կոլոմոյսկուն հեռացնելու հրաման է ստորագրել:
Վերջերս օլիգարխին նկատողություն էր հայտարարվել լրագրողի վիրավորելու համար:
Մարտի 19-ին Գերագույն Ռադան բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ էր կատարել, որոնցով Կոլոմոյսկին զրկվել է էներգետիկ ձեռնարկությունների վերահսկողությունից: Նոր նահանգապետ կնշանակվի Վալենտին Ռեզնիչենկոն, որը փետրվարից զբաղեցնում է Զապորոժյեի մարզի վարչակազմի ղեկավարի պաշտոնը: