211652_close_icon
views-count938 դիտում article-date 10:53 10-09-2014

19 ահազանգ՝ 1 օրում խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին

Սեպտեմբերի 9-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածում (3-րդ կմ) այրվել է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք, միջպետական Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում (2-րդ կմ)` մոտ 4000 քմ, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի գերեզմանատան մոտակայքում` մոտ 1 հա, հանրապետական նշանակության Հ-4 ավտոճանապարհին` Եղվարդ-Երևան հատվածում (1-ին կմ)` մոտ 1000 քմ,Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աթարբեկյան թաղամասի մոտակայքում` մոտ 3 հա, Կոճոռ թաղամասում՝ ջերմոցների հարևանությամբ` 1 հա, Գեղամա լեռնաշղթայի «Մենակ» սար հատվածում` 30 հա, հանրապետական նշանակության Հ-43 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածում (9-րդ կմ)` 1 հա, «Արզնի 1» առողջարանի մոտակայքում` մոտ 6 հա, միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (23-րդ կմ)` 2000 քմ, Չարենցավան քաղաքի 1-ին թաղամասի թիվ 13 շենքի մոտակայքում` մոտ 50 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 5ա հասցեում` մոտ 40 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցում՝ գերեզմանատան մոտակայքում` 300 քմ խոտածածկ տարածք: Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի թիվ 7/2 շենքի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ բուսածածկ տարածք, գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Հանրապետության նրբանցքում` «Եվրոպա» հյուրանոցի մոտակայքում` 20 քմ, Վիլնյուսի փողոցի թիվ 4/1 շենքի մոտակայքում` 70 քմ, Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքում` «Երևան ՋԷԿ»-ի մոտակայքում` մոտ 500 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր