211652_close_icon
views-count914 դիտում article-date 16:16 09-09-2014

Ռազմահայրենասիրական մանկապատանեկան ակումբներ` բոլոր դպրոցներում. տեսանյութ

13-ամյա Աննայի առօրյան հագեցած է: Բացի դասերից, նա նաև մարտավարություն, շարային, մարտարվեստների պարապմունքներ ու կրակային պատրաստություն է անցնում: Նա արդեն մեկ տարի է Երկրապահ կամավորականների միության մանկապատանեկան ակումբների սան է: Շուտով նման ակումբներ կստեղծվեն հանրապետության բոլոր դպրոցներում: Պաշտպանության, Կրթության և գիտության նախարարությունները Երկրապահ կամավորականների միության հետ կրթական հաստատություններում աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակով եռակողմ հուշագիր են ստորագրել: Ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է մեր հանրապետության համար` ընգծում է Պաշտպանության նախարարը: Արցախյան գոյամարտն ու ազատագրական շարժումը պարտավորեցնող են և երիտասարդ սերնդի հայրենասիրությունը պետք է լինի բարձրակետին, ասում է Սեյրան Օհանյանը: Կրթության և գիտության նախարարն էլ նկատում է` կրթական համակարգում ռազմահայրենասիրական դաստիարակության արդիականացման կարիք կա: Հուշագիրը ստորագրած կողմերը վստահ են` ջանքերը մեկտեղելով հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33386]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր