ԱԺ ճաշարանը՝ «ճգնաժամային» իրավիճակում. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի ճաշարանը կրկին հայտնվել է «ճգնաժամային» իրավիճակում:
«Բանն այն է, որ խորհրդարանի շենքի հանրային սննդի ծառայություններ կազմակերպելու և մատուցելու նպատակով «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել է, իսկ ՍՊԸ-ն ժամկետը երկարաձգելու ցանկություն չի հայտնել, ինչի պատճառով էլ խորհրդարանը որոշել է կրկին հետ «կանչել» այն ընկերությանը, որը ԱԺ ճաշարանը սպասարկում էր դեռևս 2012 թ.»,- գրում է թերթը և հավելում.
«Այժմ հանրային սննդի գործունեությունն իրականացնում է «Դավիթ-Սարգիս Նավասարդյաններ» ընկերությունը, որը երեկվա դրությամբ չէր կարողանում իր առջև դրված պարտավորությունները կատարել: Ճաշարանում միայն փոխվել էն սեղաններն ու աթոռները, իսկ սննդի որակն ու սպասարկումը, մեղմ ասած, շատ ցածր էր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


